15056 դիտում
21:27 16-08-2018
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ: Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ:
Տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջել են բուհի տարածքով, այցելել համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանին օժանդակությանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
13:51 18-09-2015
Նախագահն այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1672 դիտում
15:04 04-07-2016
Նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ
8135 դիտում
12:40 26-06-2020
Վիդեոտուր՝ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանում
Այս բաժնից
1576 դիտում
19:36 16-03-2024
Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում
2176 դիտում
19:54 14-03-2024
Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Երկերի ժողովածուի» հինգերորդ հատորը՝ «Խոստովանություն»