211652_close_icon
views-count15038 դիտում article-date 18:25 16-08-2018

Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը

Դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրականացնում են «Քո արվեստը դպրոցում» համատեղ դրամաշնորհային ծրագիրը, որն այսօր ներկայացրին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: [url=https://armenpress.am/arm/news/944069.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ ծրագիրն ընդգրկում է 3 հիմնական ուղղություն՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: «Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում ենք մրցույթ, որի ընթացքում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն: Այն մի քանի բաղադրիչ պետք է ունենա՝ լինի ինտերակտիվ և ստեղծարար մոտեցմամբ, զարգացնի քննադատական և վերլուծական միտքը»,- ասաց մշակույթի Մշակույթի նախարարը: Արդյունքում կընտրվի 50 արվեստի գործիչ։ Նրանցից յուրաքանչյուրին կտրամադրվի 1 մլն դրամ: Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ 30 դպրոցում: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ այս ծրագրի նպատակն է, որպեսզի, օրինակ՝ յուրաքանչյուր գրող հնարավորություն ունենա ներկայացնել սեփական ստեղծագործությունը որևէ դպրոցում: «Այս ծրագիրը գումար վաստակելու ծրագիր չէ, այլ փոխշահավետ համագործակցություն է արվեստագետի և դպրոցի միջև: Այսպիսով` աշակերտները լայն հնարավորություն կունենան մշակույթ ստեղծողների հետ շփվելու, իսկ արվեստագետը՝ կարող է իր աշխատանքները ներկայացնել դպրոցներում և դրանից էլ կառևտրայնացվի իր մշակութային պրոդուկտը»,- շեշտեց կրթության և գիտության նախարարը:

Նմանատիպ նյութեր