211652_close_icon
views-count58257 դիտում article-date 17:12 16-08-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են ЗИЛ 130-ն ու Պաշտպանության նախարարության УАЗ-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ՝ նախկին ավտոպահեստամասերի խանութի դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի 35 ՍM 710 համարանիշի և УАЗ մակնիշի ՊՆ 2810 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է, իսկ այնտեղ գտնվող 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բրիգադը, ովքեր վտանգելով իրենց կյանքը, անտեսվելով թափված դիզվառելիքը, մտել են շրջված մեքենայի մեջ ու ներսում գտնվողներին ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետ արդեն քաղաքացիների, փրկարարների ու ոստիկանների հետ նրանց դուրս են բերել մեքենայից ու տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության Վանաձորի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է նախապատրաստված նյութերը փոխանցվեն Վանաձորի Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորերի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որը հիվանդ զինվորականին տեղափոխում էր Երևանի զինվորական հոսպիտալ և վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը Երևան տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ բուժքույրը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր