13980 դիտում
17:04 15-08-2018
Ռուս սիրված երգիչ Ալեքսեյ Չումակովը համերգով հանդես կգա Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:
Համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Կներկայացվեն սիրված ու նոր ստեղծագործություններ: Սպասվում է անմոռանալի երեկո, որը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողություններում:
Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։
Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում և աշխարհի տարբեր երկրներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
19:18 11-06-2014
Սանկտ Պետերբուրգի ռուսական փողային նվագախումբը Երևանում հանդես կգա համերգով
3563 դիտում
20:49 27-09-2015
Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին բացառիկ համերգով հանդես կգա Երևանում
Այս բաժնից
493 դիտում
15:27 08-05-2024
Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ