211652_close_icon
views-count26325 դիտում article-date 22:55 13-08-2018

Ստեփանավանում թռչող սարքեր են ստեղծում. քաղաքապետը այցելել է պատանի ուղեղներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանավանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնական գրադարանն իր առաքելությանը զուգահեռ վաղուց արդեն դարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրերի իրականացման լավագույն հանգրվան: Վերջին նորարարությունն այստեղ թռչող սարքերի լաբորատորիան է, որտեղ մրցութային կարգով շահառու դարձած ութ անձինք, 5-ը պատանիներ, յուրացնում են թռչող սարքերի պատրաստման և կիրառման բոլոր հմտությունները: Ստեփանավանի պատանի ուղեղներն արդեն հսկայական ասելիք ունեն. նրանք երկու թռչող սարք են ստեղծել, որոնց հզորությունը թույլ կտա տարաբնույթ աղետների դեպքում կարևոր տեղեկություններ ստանալ, որոնք կօգնեն փրկարարներին ավելի արդյունավետ գործել: Այս ծրագիրը հանրապետությունում իրականացվում է բացառապես Ստեփանավան քաղաքում, որը քաղաքապետ Միքայեղ Ղարաքեշիշյանի ջանքերի և համայնքապետարանի պատրաստակամության շնորհիվ վաղուց է ներգրավված «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» մի շարք այլ ծրագրերում ևս: Քաղաքապետ Ղարաքեշիշյանը ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում լաբորատորիայի աշխատանքը, հետևում պատանիների ձեռքբերումներին, հենց այս նպատակով նա հերթական այցը կատարեց լաբորատորյա, որտեղ նրան ներկայացվեցին առկա ձեռքբերումներն ու քննարկվեցին խնդիրները: «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոնը» ստեղծվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: Լաբորատորիայի ստեղծման հարցում մեծ աջակցություն է տրամադրել Ստեփանավանի քաղաքապետարանը, որը տրամադրել է տարածք կենտրոնի ստեղծման համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր