211652_close_icon
views-count20754 դիտում article-date 10:47 13-08-2018

Բողոքի ակցիա Արտաշատում. առևտրականները փակել են խանութներն ու հավաքվել ՊԵԿ շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել «հարկային տեռորը». Tert.am

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ակցիան` պնդելով, եթե իրենց պահանջները չկատարվեն, պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական ճանապարհը, ինչպես նաև Երևան տանող ճանապարհը: «Եթե ոչինչ չփոխվի՝ ՀԴՄ-ները կտանք իրենց, կաշխատենք, թող մեկը գա, փորձի տուգանել, այս ակցիան նախազգուշական է, պատրաստ ենք նաև այլ քայլեր ձեռնարկել: Վարչապետն ասել է, որ իրավիճակ է փոխվել, մենք էլ մեր քայլն ենք անում»,- նշեց առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռաշիդ Մախմուդյանը նախկինում օգտագործել է հանրապետականների հետ կապերը՝ տեռորի ենթարկելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/13/artashat/2765112]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր