211652_close_icon
views-count2853 դիտում article-date 18:22 12-08-2018

Ձորաղբյուրի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Տ. Պետրոսյան փողոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի հողամասում և հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:28-ին: Այրվել է խոտածածկույթ (մոտ 2000 քմ), փայտե տնակ՝ մասամբ (3 քմ) և ջերմահարվել 5 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր