211652_close_icon
views-count20098 դիտում article-date 11:24 12-08-2018

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 60-ամյա վարորդը Նիվայով բախվել է ճանապարհը կարգավորող ցուցանակին ու կողաշրջվել. Նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Վազգեն Ղահրամանյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 35 ՏD 942 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին և կողաշրջվելով հայտնվելով ճանապարհի բաժանարար գոտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Վ. Ղահրամանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր