211652_close_icon
views-count4250 դիտում article-date 22:57 06-08-2018

«Ես բաց եմ մնում ավելի համապարփակ գործարքի հասնելու համար»․ Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային գործարքի կնքման համար։ Միաժամանակ հաստատել է, որ Վաշինգտոնը կշարունակի առաջ տանել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Հաղորդում է [url=https://en.radiofarda.com/a/trump-says-open-to-new-iran-deal-confirms-sanctions-return/29415670.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի իրանական ծառայությունը։ «Ես բաց եմ մնում ավելի համապարփակ գործարքի հասնելու համար», - ասել է Թրամփը: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ է մտնում այս ​​գիշեր։ Այն նպատակաուղղված է Իրանի թղթադրամներին և տնտեսության հիմնական ոլորտներին, այդ թվում՝ մեքենաներին և գորգերին: Երկրորդ փուլը ուժի մեջ է կմտնի նոյեմբերի 5-ին, որով նախատեսվում է խզել Իրանի նավթի վաճառքը։ Այն մեծ վնաս կհասցնի, չնայած մի քանի երկրներ, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, ցույց են տվել, որ իրենք չեն պատրաստվում կրճատել իրանական էներգակիրների գնումները:

Նմանատիպ նյութեր