211652_close_icon
views-count12220 դիտում article-date 14:31 05-08-2018

Հնդկաստանը հաջորդ տարի Լուսին կուղարկի 2-րդ լուսնագնացը

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) որոշել է հետաձգել «Չանդրայան» լուսնային առաքելության իրագործումը՝ ժամկետը տեղափոխելով 2019թ.: Այս մասին գրում է [url=https://ria.ru/science/20180805/1525961360.html?referrer_block=index_archive_3]ria.ru[/url]-ն՝ մանրամասնելով, որ առաքելության շրջանակում Երկրի բնական արբանյակ կուղարկվի ոչ մեծ լուսնագնաց: Նախապես որոշված էր, որ առաքելությունն իրագործվելու էր 2018թ. ապրիլին, այնուհետև այն տեղափոխվել էր հոկտեմբեր, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ժամկետն այժմ տեղափոխվել է հաջորդ տարի: Հիշեցնենք, որ սա կլինի Հնդկաստանի թվով 2-րդ լուսնային առաքելությունը: 2008թ. հոկտեմբերին Լուսին էր ուղարկվել «Չանդրայան 1» սարքը, որը լուսնային ուղեծրի վրա աշխատել էր 312 օր ու փոքրիկ զոնդ ուղարկել Լուսնի մակերևույթ:

Նմանատիպ նյութեր