211652_close_icon
views-count10301 դիտում article-date 13:07 05-08-2018

Մադուրոյի դեմ մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է Soldados de Franelas զինված խմբավորումը

Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը: Ինչպես նշում է [url=https://lenta.ru/news/2018/08/05/maduro2/]lenta.ru[/url]-ն, նրանք այս մասին գրել են իրենց թվիթերյան [url=https://twitter.com/soldadoDfranela/status/1025880632084320259]միկրոբլոկում[/url]: Խմբավորման անդամները մանրամասնել են, որ օգտագործել են երկու հատ անօդաչու թռչող սարք՝ համալրված С4 պայթուցիկով: Սակայն անօդաչուներին չի հաջողվել հասնել նախագահական լոջայի մոտ, քանի որ դիպուկահարները վնասազերծել են դրանք: «Մենք ցույց տվեցինք, որ կառավարությունը խոցելի է: Այսօր մենք չհասանք մեր նպատակին, բայց դա սոսկ ժամանակի հարց է»,- նշվել է խմբավորման էջում: [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102431/]Հիշեցնենք[/url], որ օգոստոսի 4-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական շքերթի ժամանակ Կարակասում տեղի է ունեցել պայթյուն: Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել: Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն:

Նմանատիպ նյութեր