211652_close_icon
views-count8556 դիտում article-date 23:08 31-07-2018

Ծաղկաձորում տեղի կունենա տարվա ամենաէպիկ միջազգային փառատոնը

EPIC EYE֊ը երաժշտության և արվեստի միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է Ծաղկաձորում, օգոստոսի 17-ին, 18-ին և 19֊ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները։ Փառատոնին ելույթ կունենան հայտնի արտիստներ ու ռոք խմբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից, մասնավորապես՝ Ten Walls, Paji, Leprous, Antimatter, ինչպես նաև Հայաստանից` Dogma, Vordan Karmir, Nemra, Rozen Tal և այլն: «Նմանատիպ մասշտաբայնության բացօթյա փառատոն Հայաստանում դեռևս չի եղել։ Մեր թիմով փորձում ենք այդ բացը լրացնել, և այդպիսով, Հայաստանն ավելի գրավիչ դարձնել նաև զբոսաշրջիկների համար»,- ասաց փառատոնի կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր