211652_close_icon
views-count24058 դիտում article-date 22:40 30-07-2018

Ավստրիայում 1325 ձիաուժ հզորությամբ հիպերքար է արտադրվում․ արժեքը՝ 2 մլն եվրո

Ավստրիական Milan Automotive GmbH ընկերությունը, որը հիմնադրել է նախկին մրցարշավորդ Մարկուս Ֆուքսը, ներկայացրել է իր առաջին մոդելը՝ Red հիպերքարը: Այս մասին հայտնում է [url=https://motor.ru/news/milanred-30-07-2018.htm]Motor.ru[/url]-ն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է թողարկել ընդամենը 99 այսպիսի ավտոմեքենա: Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան կաշխատի 1.325 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 2.47 վայրկյանում կզարգացնի մինչև 100 կմ/ժ արագություն, 5.46 վայրկյանում՝ մինչև 200 կմ/ժ արագություն: Ավտոմեքենայի քաշը կլինի 1.300 կգ: Այս պահի դրությամբ ընկերությունն արդեն վաճառել է 99 հիպերքարերից 18-ը: Ավտոմեքենայի գինը մոտ 2 մլն եվրո է: Պատվիրատուները կստանան իրենց ավտոմեքենաները 2020 թվականից ոչ ավելի շուտ:

Նմանատիպ նյութեր