211652_close_icon
views-count16647 դիտում article-date 21:28 22-07-2018

Քաբուլի օդանավակայանում մահապարտի պայթյունից զոհվել է 16 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 22-ին, Քաբուլի օդանավակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Դա եղել է այն բանից հետո, երբ Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ-Ռաշիդ Դուստումը օդանավակայանի տարածքից զրահապատ մեքենայով հեռանալիս է եղել: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ՝ Դուստումի կողմնակիցների խմբի մեջ: Վերջին տվյալներով, միջադեպի արդյունքում զոհվել է 16 մարդ, ևս 60-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ինչ վերաբերում է Դուստումին, որը նախորդ տարի Թուրքիա փախչելուց հետո վերադարձել է Աֆղանստան, ապա նա ահաբեկչությունից չի տուժել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր