211652_close_icon
views-count101030 դիտում article-date 23:33 22-07-2018

Ռուսաստանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 5 հոգի. բախման պահը նկարահանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում Պերմ-Եկատերինբուրգ մայրուղում խոշոր ու դաժան ավտովթար է տեղի ունեցել: Volkswagen Polo-ն վարող կինը փորձել է շրջանցել Volvo բեռնատարը և դուրս է եկել հանդիպակած գոտի, որով ընթանալիս է եղել Lexus-ը: Երբ կինը իր մեքենայով փորձել է վերադառնալ իր գոտի, բախվել է բեռնատարի և նրա մեքենան նորից շպրտել է հանդիպակած գոտի, որտեղ էլ բախվել է Lexus-ին: Վթարի արդյունքում զոհվել են Volkswagen-ում գտնվող վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից երեքը՝ երեխաներ: Lexus-ի տեսառեգիստրատորը ձայնագրել է բախման պահը: Այդ մեքենայում գտնվելիս են եղել Ղազախստանի երեք քաղաքացի, որոնք հրաժարվել են բուժօգնությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր