211652_close_icon
views-count7431 դիտում article-date 16:44 22-07-2018

Աֆրիկայում անհայտ անձինք դարանակալ սպանել են երթուղային տաքսու 11 վարորդների

Հարավային Աֆրիկայում անհայտ անձինք դարանակալ հարձակվել և գնդակահարել են 11 տաքսու վարորդների, որոնք իրենց գործընկերոջ հուղարկավորությունից հետո վերադառնում էին Յոհանեսբուրգ: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-africa-44915202]BBC[/url]-ն, հղում անելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Ջեյ Նյուկերին: «Հարձակումը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20-ի սահմաններում։ Մեքենան հարձակման է ենթարկվել Colenso-ի և Weenen-ի միջև, ափամերձ վայրում։ Դարան են կազմակերպել և գնդակոծել միկրոավտոբուսը, որի մեջ եղել են վարորդները։ Զոհվել է 11 մարդ, ևս 4-ը վիրավոր են և տեղափոխվել են հիվանդանոց», - ասել է իրավապահը: Հանցագործության մոտիվն անհասկանալի է, չնայած Հարավային Աֆրիկայում միկրոավտոբուսային տաքսիների երթուղիների խմբերի միջև մրցակցությունը անցյալում բռնությունների պատճառ է դարձել:

Նմանատիպ նյութեր