211652_close_icon
views-count8055 դիտում article-date 15:48 22-07-2018

Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է․ Ռոհանին Թրամփին հորդորում է հետ կանգնել առճակատումից

«Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է», - ասել է Հասան Ռուհանին` դիմելով Դոնալդ Թրամփին: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/иран-предостерегает-трампа-от-противостояния/a-44776637]Deutsche Welle[/url]-ն։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հորդորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ կանգնել իսլամական հանրապետության դեմ թշնամական քաղաքականությունը շարունակելուց: «Ամերիկան ​​պետք է իմանա, որ Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է», - ասել է Ռուհանին `կիրակի, հուլիսի 22-ին, հայտնում է isna գործակալությունը: «Պարոն Թրամփ, մի քաշեք առյուծի պոչից։ Հակառակ դեպքում դրա համար կափսոսաք», - հավելել է Իրանի նախագահը: Նշենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի հարցով 2015 թ. կնքված վեցակողմ պայմանագրից։ Ապա Վաշինգտոնը ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցներն ու պահանջեց, որ դաշնակից պետությունները իրանական նավթ չգնեն, սպառնալով պատժամիջոցներ նաև գնորդների դեմ.

Նմանատիպ նյութեր