211652_close_icon
views-count1334 դիտում article-date 14:01 22-07-2018

Արարատի մարզում վթարային ջրանջատում է

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի – Երասխ ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10:00-18:00 դադարեցվել է Արարատի մարզի Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Մխչյան, Մրգավետ, Դեղձուտ, Կանաչուտ, Գետազատ, Մրգանուշ, Վարդաշեն, Ներքին և Վերին Դվիններ, Այգեստան, Հնաբերդ, Բերդիկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բարձրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Գինեվետ, Նոր Ուղի և Տափերական համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր