211652_close_icon
views-count5910 դիտում article-date 14:46 22-07-2018

Նեթանյահուն Պուտինին նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի գործողությունների մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսային բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ հրեական պետությունը կշարունակի գործողությունները Սիրիայում՝ ընդդեմ իրանական ուժերի ամրապնդման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «Զրույցի ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում և իրավիճակը Սիրիայում։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը կշարունակի գործել Սիրիայում իրանական ուժերի ամրապնդման դեմ»,- նշված է հաղրդագրության մեջ: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը և սիրիական կարգավորման հարցը:

Նմանատիպ նյութեր