211652_close_icon
views-count4425 դիտում article-date 11:28 22-07-2018

Կուբան հրաժարվում է կոմունիզմ կառուցելու նպատակից

Կուբայի նոր Սահմանադրության նախագիծը ենթադրում է քաղաքացիների մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքների ճանաչում: Կուբացիներն, այսպիսով, հրաժարվում են կոմունիզմ կառուցելու ուղուց։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/куба-откажется-от-цели-построения-коммунизма/a-44776151]Deutsche Welle[/url]-ն։ Կուբայի նոր սահմանադրության նախագիծը փոխարինելու է 1976 թվականին Ֆիդել Կաստրոյի կողմից ընդունված ներկայիս Սահմանադրությանը: Հուլիսի 21-ին, Կուբայի Պետական ​​Կոմիտեի քարտուղար Օմերո Աքոստան հայտարարել է, որ հիմնական օրենքում ճանաչվելու է քաղաքացիների մասնավոր սեփականության իրավունքը: Բացի այդ «կոմունիստական ​​հասարակություն» կառուցելու փոխարեն, Սահմանադրության նախագիծը առաջարկում է «սոցիալիզմի կառուցման» ազգային նպատակ: Կուբայի նոր Սահմանադրությունը պետք է արտացոլի քաղաքական և տնտեսական փոփոխությունները, երկրում միակուսակցական համակարգի դիրքերի ամրապնդման համար: Այսպիսով, ծրագիրը նախատեսում է տնտեսական համակարգի ազատականացում, մասնավորապես՝ մասնավոր սեփականության ճանաչում: Դա, իր հերթին, պետք է ապահովի փոքր բիզնեսի օրինական ճանաչումը, որը ծաղկում է վերջին տնտեսական բարեփոխումների հետ կապված:

Նմանատիպ նյութեր