211652_close_icon
views-count6755 դիտում article-date 09:56 22-07-2018

Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել. ներսում քաղաքացիներ կան

Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում:

Նմանատիպ նյութեր