211652_close_icon
views-count10743 դիտում article-date 23:53 21-07-2018

«Սանիթեքը» երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել. պարզաբանում

Երևան աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում, որում ասվում է, որ ընկերությունն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում։ «Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում եւ երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀՀ կառավարություն և Երևանի քաղաքապետարանի հետ արդեն աշխատում են նախագծի վրա, ըստ որի հնարավորություն կստեղծվի փակել Աջափնյակում, ինչպես նաև Նուբարաշենում գործող աղբավայրերը: Դրանց փոխարեն Նուբարաշենում կկառուցվի սանիտարական նորմերին համապատասխանող նոր աղբավայր, որը լիարժեք կբավարարի բնապահպանական չափորոշիչներին»,– նշված է ընկերության տարածած պարզաբանման մեջ:

Նմանատիպ նյութեր