211652_close_icon
views-count5104 դիտում article-date 21:46 21-07-2018

Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միության» հիմնադիր ժողովին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել «Արցախի մարզիկների միություն» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նախագահը կարևորել է նման կազմակերպության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ այն նշանակալի ներդրում կունենա մեր երկրում սպորտի և ֆիզկուլտուրայի զարգացման գործում։

Նմանատիպ նյութեր