211652_close_icon
views-count69100 դիտում article-date 19:41 21-07-2018

Էդուարդ Շարմազանով. Անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն. Aysor.am

Եթե պետության շահերը պահանջեն՝ Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա, [url=https://www.aysor.am/am/news/2018/07/21/%D5%87%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE/1445231]Aysor.am[/url]-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Վստահ եմ, որ ազգային ու պետական հարցերի շուրջ, անկախ կուսակցական, անձնական, գաղափարական տարաձայնություններից, ներկա և նախկին ղեկավարները պետք է պարբերաբար հանդիպեն», – նշել է նա։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ հանդիպման համար շատ բան գալիս է ներկա ղեկավարից։ «Ներկա ղեկավարը պետք է ունենա ավելի բարձր քաղաքական կամք, ավելի բարձր հանդուրժողականություն՝ անկախ իր անձից։ Ինքը պետք է քայլը կատարի»: Ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանը բոլորին իր նախագահության տարիներին հրավիրում էր անկախության տոնին։ «Ճիշտ է, չէին գալիս կամ գալիս էին, կամ մեկն ասում էր Հայաստանում չեմ, մյուսն ասում էր հարմար չեմ գտնում, բայց ամենափառավոր տեսարանը կլինի, երբ որ մի օր եռագույնի տակ միասին նստած տեսնենք մեր Հայաստանի բոլոր ղեկավարներին»,- հավելել է ԱԺ փոխնախագահը։ Մանրամասները՝ [url=https://www.aysor.am/am/news/2018/07/21/%D5%87%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE/1445231]սկզբնաղբյուրում.[/url]

Նմանատիպ նյութեր