211652_close_icon
views-count5227 դիտում article-date 23:36 21-07-2018

«Մանչեսթեր Սիթին» Պյանիչի համար պատրաստ է վճարել 100 մլն եվրո

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին: «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել բոսնիացի ֆուտբոլիստի հետ, որի ընթացքում քննարկվել է հնարավ որ տրանսֆերը: Պյանիչի համար «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջարկել 100 մլն եվրո: Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Բարսելոնան», սակայն Պյանիչն ինքը դեռ չի որոշել, թե որտեղ շարունակի կարիերան: Հնարավոր է, որ նա մնա «Յուվենտուսում» այն բանից հետո, երբ «Ռեալից» այնտեղ տեղափոխվեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր