211652_close_icon
views-count102109 դիտում article-date 20:46 21-07-2018

Արտակարգ դեպք Երևանում. 41-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին՝ մեղադրելով ատամնաբույժին իր եղբոր մահվան մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Արծրուն Վ.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ-ատամնաբույժ Անահիտ Հ.-ն իր եղբոր՝ Լևոն Վ.-ին հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ատամները բուժելու գործընթաց է սկսել։ Հուլիսի 15-ին Լևոն Վ.-ն մահացել է, և Արծրուն Վ.-ն եղբոր մահվան մեջ մեղադրում է ատամնաբույժին՝ հայտնելով, որ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր եղբայրը վարակվել է ՁԻԱՀ-ով, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ բժշկուհին կապ չունի Լևոն Վ.-ի մահվան հետ ու եղբայրը փորձում է թե իրավապահներին, թե բժիշկներին մոլորության մեջ գցել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր