211652_close_icon
views-count14971 դիտում article-date 15:17 21-07-2018

Մեծ պատասխանատվության առջև.slaq.am

Թավշյա հեղափոխությունից հետո հայ հասարակության ներսում լարվածության մթնոլորտ էր ձևավորվել հեղափոխականների և հակահեղափոխականների միջև, առկա էր վենդետայի իրական վտանգ, և հենց նման իրավիճակում Վալերիյ Օսիպյանը ստանձնեց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը՝ իր վրա վերձնելով մեծագույն պատասխանատվություն՝ բնականոն հուն վերադարձնելու վենդետայի մթնոլորտը, կանխելու պղտոր ջրում ձուկ որսացողների դեմն առնելու մեծագույն պատասխանատվությունը, գրում է [url=http://www.slaq.am/arm/news/1263059/]slaq.am[/url]-ը։ Ոստիկանությունից և նրա նորանշանակ ղեկավարությունից՝ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ, ամենօրյա քրտնաջան և հետևողական աշխատանք էր պահանջվում՝ Հայաստանի հետհեղափոխական ներքին անդորրը պահպանելու համար և Ոստիկանապետ Օսիպյանի թիմը այդ փորձությունը պատվով կատարեց։ Եթե համեմատելու լինենք Հայաստանը հեղափոխություններ ապրած այլ երկրների հետ, ապա ոչ մի պետություն հետհեղափոխական շրջանը այսչափ հանգիստ և վերահսկելի չի անցել, ինչպես Հայաստանը, և սա առաջին հերթին հենց մեր ոստիկանության ձեռքբերումն է։ Եթե ամփոփելու լինենք հետհեղափոխական ամիսներին ոստիկանության գործունեությունը, ապա ակնհայտ է, որ այն աշխատել է գրեթե անթերի, ինչի մասին խոսում են պաշտոնական թվերը և հասարակության ներսում առկա վստահության և հարգանքի մթնոլորտը դեպի ոստիկանություն։ Այստեղ նաև պետք է նշել այն փաստը, որ տարբեր տարիներին խնդիրներ ունեցած մարդիկ այսօր ազատորեն դիմում են ոստիկանությանը՝ վերհանելու և վերանայելու իրենց անցյալում ունեցած խնդիրները, ևս խոսում է Օսիպյանի՝ ոստիկանության նկատմամբ հասարակության մեջ առկա վստահության մթնոլորտի մասին։ Այս ամիսներին ոստիկանությունը հսկայական աշխատանք է իրականացրել, ինչը բարձր գնահատեց նաև վարչապետ Փաշինյանը, և նոր ու ավելի բարդ խնդիր դրեց Ոստիկանապետ Օսիպյանի առջև՝ առ այն, որ հեղափոխության ժամանակ բարիկադի մյուս կողմում գտնվող ոստիկանությունը պետք է սկսի մաս կազմել սիրո և համերաշխության հեղափոխության։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.slaq.am/arm/news/1263059/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր