3167 դիտում
16:11 21-07-2018
Բաքուն կրկին հոսանքազրկվել է
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կրկին էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հուլիսի 20-ի երեկոյան դադարեցվել է քաղաքի մի շարք թաղամասերի էլեկտրամատակարարումը:
Ժամեր անց միայն մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է: Թե որն է հոսանքազրկման պատճառը, այս պահին չի հստակեցվում:
Սա Ադրբեջանում վերջերս գրանցված առաջին դեպքը չէ. Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է Մինգեչաուրի ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:
Նմանատիպ նյութեր
832 դիտում
16:02 08-03-2023
Բաքուն կրկին կողմնակալության մեջ է մեղադրում Փարիզին
930 դիտում
15:53 05-02-2014
Ֆրանսիայում փոթորկի հետևանքով հոսանքազրկվել է 25 հազար տուն
856 դիտում
15:52 07-02-2014
Ֆրանսիայում ուժեղ փոթորկի հետևանքով 55 հազար բնակարան է հոսանքազրկվել
Այս բաժնից
769 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել