3830 դիտում
14:53 21-07-2018
Ունենք բացառիկ հնարավորություն բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին
Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը՝ Երևանից մինչև Վաշինգտոն, Փարիզից մինչև Տոկիո: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Երևանում, կառավարությունում, որևէ մասնավոր տանը, Վաշինգտոնում, Փարիզում, Տոկիոյում և որտեղ որևէ հայ կա, բոլորս պետք է քաջ գիտակցենք ու հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորության համար, որ ստեղծվել է Հայաստանում: Վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ, որ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի հեղինակությունը բարձրացնելու, ապահովելու զարգացում Հայաստանում ու սփյուռքում»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Փոխվարչապետ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություններից ակնկալում է կանգնել Հայաստանում ձևավորված նոր կառավարության կողքին: «Այն, ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը: Դա նույնիսկ չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու է ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով, թե ոչ, հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, այսօր չունեն այլընտրանք, քան կանգնել Երևանի նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»,-ասել է պաշտոնյան:
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
14:42 22-11-2020
Գոհաբանության տոնին՝ դրամահավաք և հրաժարման ստորագրահավաք. կոչ ամերիկահայերին
Այս բաժնից
787 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
781 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
562 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան