211652_close_icon
views-count3821 դիտում article-date 12:12 21-07-2018

Արցախի Մարտունու շրջանում 1000 հա տարածք է այրվել, նռան այգիներ. դեպքի վայր է մեկնել 4 մեքենա, 100 բնակիչ

Հուլիսի 20-ին ժամը 17:49-ին Արցախի Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի «Ղուրուչուղ» կոչվող բարձունքում, Մարտունի քաղաքից 10-12 կմ հեռավորության վրա հրդեհ է բռնկվել: Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 17:49-ին Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր եւ սկսել իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 18:49-ին Մարտունու ՀՓՄ-ից օգնության է մեկնել 2-րդ հրշեջ ավտոմեքենան: Հրդեհը մարելու համար հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաեւ Ֆիզուլի տեղանքից օգնության հասած եւս 2 հրշեջ ավտոմեքենաներ՝ իրենց մարտական հաշվարկներով: Հրդեհաշիջման աշխատանքներին Մարտունի քաղաքից մասնակցել են նաեւ 100 բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին՝ Մարտունի քաղաքից եւ մոտակա բնակավայրերից 4-5 կմ հեռավորության վրա: Հրդեհը մարվել է ժամը 01:00-ին: Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնի նախնական տվյալների համաձայն՝ այրվել է չմշակված նռան այգի եւ ոչ պտղատու ծառեր, որի չափը ճշտվում է, եւ մոտ 1000 հա չոր խոտատարածք ու հնձած դաշտ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացվում։ [img]http://st0.shamshyan.com/editor/075815800153216061186365.jpg[/img]

Նմանատիպ նյութեր