211652_close_icon
views-count2596 դիտում article-date 17:03 21-07-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին

Հուլիսի 20-ին՝ ժամը 00.10-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 16 հասցեի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել» -ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 14.25-ին, Արսեն Մ.-ն վարելով «Օպել» մեքենան, Խաչիկ Դաշտենցի փողոցի թիվ 68/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 22.50-ին Սասունցի Դավիթ և Բելինսկու փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» և «ԲԻԴ» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժ.23.30-ի սահմաններում, Արման Կ.-ն վարելով «Տոյոտա Քեմրի» մեքենան, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրական սյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Սամվել Ս.-ն վարելով <<Մերսեդես Ա-170>> մեքենան, Արարատ գյուղի Հաղթանակի փողոցի թիվ 43 տան բակից հետընթաց կատարելիս, չնկատելով վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ինչից հետո վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է <<Արարատ>> բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 7.35-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ վարելով «Մերսեդես Ց» մեքենան, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել, որի հետևանքով պատճառվել է նյութական վնաս: Նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը Դալարիկ գյուղի ճանապարհին ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի արմնկային հոդի շրջանի, աջ թիակային շրջանի քերծվածքներ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել երիտասարդ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը նշված վնասվածքները ստացել է հուլիսի 19-ին՝ ժամը 22.40-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկունյաց» հրապարակում, ամենագնաց վարելու ընթացքում՝ ինքնակառավարումը կորցնելու և վայր ընկնելու հետևանքով: Հանգամանքները պարզվում են: ... Հուլիսի 20-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Վերգինե Ա.-ն վարելով «Նիսսան Տիդա» մեքենան, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 120-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին, որի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Քննությունը վարում է ՃՈ ՃՏՊ հետաքննության բաժանմունքը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր