211652_close_icon
views-count8435 դիտում article-date 23:45 20-07-2018

Թրամփը մերժել է Պուտինի առաջարկը Դոնբասում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում կայացած հանդիպմանը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ որպես Դոնբասում ճգնաժամի լուծման տարբերակներից մեկը, գրում է [url=https://www.bloomberg.com/news/articles/2018-07-20/trump-rejects-putin-offer-for-vote-in-disputed-ukraine-region]Bloomberg[/url]-ը: Թրամփը մերժել է Դոնբասում հանրաքվե անցկացնելու Պուտինի առաջարկը։ «Վարչակազմը չի քննարկում Արևելյան Ուկրաինայում հանրաքվեի անցկացման հարց», - հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Գարեթ Մարկեսը: Պուտինը ռուս դիվանագետներին ասել է, որ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովին առաջարկություն է արել՝ հանրաքվե անցկացնել Արևելյան Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։

Նմանատիպ նյութեր