4228 դիտում
21:43 20-07-2018
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գնդապետներ Վլադիմիր Ստեխովին և Վլադիմիր Ելկանովին․ քննարկվել է Փանիկի միջադեպը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Քննարկվել են նաև օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Գնդապետ Ստեխովը իր ափսոսանքն է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և հավաստել է ռուսական ռազմաբազայի հրամանատարության կողմից հետայցու նման հարցերում առավել զգույշ և հետևողական լինելու պատրաստակամության մասին։
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է արել 102 ռազմաբազայի գործունեության և հատկապես մարտական պատրաստության միջոցառումների ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել բնակչության հետ հարաբերությունների ձևավորմանը։ Պաշտպանության նախարարը նշել է, որ հուլիսի 22-ին ինքը անձամբ ժամանելու է Փանիկ գյուղ և կմասնակցի միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին։
Նմանատիպ նյութեր
4537 դիտում
11:26 19-07-2018
Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների
Այս բաժնից
529 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
400 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից