211652_close_icon
views-count3921 դիտում article-date 21:04 20-07-2018

Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման ոլորտում. Սվիտալսկի

«Այսօր քննարկում ենք, թե ինչպես են հայ գործընկերները պատկերացնում ԵՄ աջակցությունը: Նոր ծրագրի մեկնարկը շատ կարևոր է, հնարավորություն է խոսել այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն նպաստում էլեկտրոնային կառավարմանը: Մենք մի քանի միլիոն դոլար ենք ներդրել և պատրաստ ենք շարունակել այդ ներդրումները: Սա Հայաստանի հետ համագործակցության փիլիսոփայությունն է: Մեր նպատակն է դարձնել հայերի կյանքը ավելի հեշտ: Մենք փորձում ենք բոլոր վարչական պրոցեսները հեշտացնել հայերի համար»,- այս մասին «ԵՄ-Հայաստան. աջակցություն էլեկտրոնային կառավարմանը» ծրագրով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը նկատեց, որ ՏՏ զարգացման արդյունքում մեր երկիրը կարող է զարգացման մի քանի փուլեր ցատկել, և կարճ ժամանակում այդ ոլորտում առաջատար դառնալ: «Հայաստանը մարդկանց երկիր է, մարդիկ, որոնց IQ-ն բարձր է: Կարծում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիան Հայաստանի զարգացման շարժիչն է»,- ընդգծեց դեսպանը:

Նմանատիպ նյութեր