211652_close_icon
views-count5038 դիտում article-date 18:42 20-07-2018

Քննարկվել են խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, հրավիրված է եղել «Հայաստանի Առաջին խորհրդարանի 100-ամյակը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ռուբեն Թորոսյանը: Հիշեցնենք, 1918 թվականի օգոստոսի 1-ին Երևանում բացվել է Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստը։

Նմանատիպ նյութեր