211652_close_icon
views-count9638 դիտում article-date 14:52 20-07-2018

Ադրբեջանական սպառնալիքների պատճառով Հայաստանում հանգրվանած բելառուսցի բլոգերը տեսանյութ է հրապարակել արդեն Երևանից

Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, ով ադրբեջանական սպառնալիքների պատճառով հանգրվանել է Հայաստանում՝ որպես անվտանգ վայր, Երևանից նոր տեսանյութ է հրապարակել: Նա YouTube-ի իր պաշտոնական ալիքում հայտնում է, որ Հայաստանի իշխանություններն իրեն թույլատրել են պաշտոնապես հրապարակել իր գտնվելու վայրը: «Էնպես եմ ցանկանում պառկել և քնել, սակայն գիտեմ, թե ինչքան եք սպասում նորության: Հայաստանի իշխանություններն ինձ ապահովել են կացարանով: Քանի որ ամառ է, խնդիր է բնակարան գտնելը: Ես անընդհատ վազքի մեջ եմ հյուրանոցից հյուրանոց, տնից տուն»,-ասել է բլոգերը: Բլոգերը հայտնել է, որ այժմ վտանգ է սպառնում իր ընտանիքին և մտերիմներին, որոնց հանդեպ Բելառուսում հետապնդումներ են սկսել: «Իմ բախտակիցը, ով անցել է նման իրավիճակի միջով, ինձ զգուշացնում էր, որ նրանք (Ադրբեջանը) կարող է գալ ոչ միայն իմ, այլ նաև ընտանիքիս և ընկերներիս ետևից: Ես ասում էի՝ ոչ հնարավոր չէ, հիմա 90-ականները չէ, որ 21-րդ դարն է, չի կարող նման բան լինել: Սակայն, ինչպես պարզվեց, ես թերագնահատում էի իրավիճակը: Նրանք եկան: Նրանք ուղղակի եկան իմ քաղաք, իմ թաղամաս և սկսեցին հարցուփորձ անել ինձնից, թե արդյոք գիտե՞ն Վլադիսլավ Մովսեսովին, որտեղ են ապրում իմ ընկերները, հարազատները: Քանի դեռ չեմ հրապարակել Արցախի վերաբերյալ տեսանյութս, նրանք օրենքով ինձ ոչինչ չեն կարող անել և սկսել են գործել «սև» ճանապարհով: Ինչն առավել հետաքրքիր է, ես չէի իմանա այդ ամենի մասին, եթե այդ հարցերի ընթացքում նրանք չհանդիպեին ընկերներիս: Հաջորդ օրը մայրս նկատել է, որ մեր շքամուտքի մոտ մարդիկ են շրջում: Այժմ այս ամենը կապված է ոչ միայն ինձ, այլև շրջապատիս հետ, ես պատրաստվում եմ գնալ մինչև վերջ, քանի որ գիտեմ, թե ինչից են նրանք վախենում, այդ բաներից մեկը ճշմարտությունն է»,- հավելել է Վլադ Մագան: Բլոգերի փոխանցմամբ՝ չնայած ամենին Արցախի վերաբերյալ տեսանյութը շուտով հրապարակվելու է: «Ես մեծ զեկույց եմ պատրաստում, որում արտացոլվում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցների միջոցով մանիպուլացնում մարդկանց և 21-րդ դարում մարդկանց տանջում հաշվեհարդարով»,-ասել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր