211652_close_icon
views-count20455 դիտում article-date 10:04 20-07-2018

Մարուքյանն անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ վերջին շփումների ժամանակ անընդհատ խոսում է «Ելք» դաշինքի «մե հրաշալի» կառույց լինելու մասին: «Մենք չենք մոռացել, թե Մարուքյանն ինչպես էր վրդովված հարցազրույց տալիս լրագրողին, երբ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը չէր հաջողվել: Ամեն բան հիշում ենք ու եզրահանգումներ ենք անելու: Պատասխանատու պահին նրանք (Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը- Ս. Վ.) Փաշինյանի կողքին չէին, հիմա էլ փորձում են կրակի վրա շագանակներ տաքացնել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը, հավելելով, թե Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու ու կրկին «Ելքի» ցուցակով թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր