211652_close_icon
views-count8024 դիտում article-date 09:55 20-07-2018

Լիսկան տղաների հետ 1 ամիս է՝ արտերկրում է. պնդում է ազգականը․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը: ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ Խաչատրյանը տղաների հետ արտերկրում է: Հարցին՝ ի՞նչ նպատակով, պատասխանեց, որ առողջական խնդիրներ ունի` ստուգման նպատակով է գնացել: Թե իրականում ի՞նչ ստուգման է գնացել Խաչատրյանը արդեն մեկ ամսից ավելի է, ու այն էլ տղաների հետ, հայտնի չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր