211652_close_icon
views-count8400 դիտում article-date 21:53 19-07-2018

ՀՖՖ. «Շիրակի» ղեկավարների նոր որոշումն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/19/1101170/]որոշման[/url] նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր: Եվ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը: ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը: Սակայն կրկին կհայտարարենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ «Շիրակի» բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով ներկայացված խնդրանքը բավարարելու որոշումն իրապես պայմանավորված է եղել ֆուտբոլի և ֆուտբոլասերների, այլ ոչ թե «խաղ առնողի» հոգեբանությամբ «Շիրակի» ղեկավարների շահերով:

Նմանատիպ նյութեր