5236 դիտում
21:36 19-07-2018
Ձերբակալվել է Բիշքեքի քաղաքապետը
Ղրղզստանի անվտանգության ուժերը ձերբակալել են մայրաքաղաք Բիշքեքի գործադիր իշխանության ղեկավար Ալբեկ Իբրաիմովին, նա կասկածվում է կոռուպցիայի մեջ:
Երկրի իրավապահները հայտնում են, որ քաղաքապետը մի քանի անգամ հարցաքննության է հրավիրվել, սակայն «արհամարհել է և սպառնացել ձերբակալության դեպքում զինված դիմադրություն ցույց տալ»:
Ղրղզստանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, թե «հավաստի տվյալներ» կան առ այն, որ պետական գնումների գործընթացում Իբրահիմովի մասնակցությամբ խոշոր ֆինանսական խախտումներ են թույլ տրվել, բացի այդ նա, զբաղեցնելով Բիշքեքի քաղաքապետի պաշտոնը, կոռուպցիոն սխեմաներ է կազմակերպել և ապօրինի կերպով մասնավոր անձանց հողատարածքներ վաճառել կամ ժամանակավոր տրամադրել:
2018 թվականի գարնանը Ղըրղզսըտանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կոռուպցիայի մեղադրանքով ճաղերի հետևում են հայտնվել երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին վարչապետը, Բիշքեքի նախկին քաղաքապետը և էներգետիկայի նախկին նախարարը: Նրանք բոլորն էլ իշխող կուսակցության անդամներ են:
Նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Նա իր համախոհների ձերբակալություններն անվանել է «վհուկների որս»:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
16:44 10-06-2014
Սլավյանսկի քաղաքապետը ձերբակալվել է
1733 դիտում
23:37 06-09-2015
Բուխարեստի քաղաքապետը ձերբակալվել է
2251 դիտում
22:21 25-02-2023
Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
Այս բաժնից
487 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
577 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
439 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել