211652_close_icon
views-count4695 դիտում article-date 19:43 19-07-2018

Թուրքիայում ձերբակալել են 21 խոշոր գործարարի

Թուրքիայում ձերբակալվել Է 21 խոշոր գործարար, նրանց թվում են հայտնի թուրք ձեռնարկատերեր Մեհմեդ Թահիրը, Էքրեմ Աթեշն ու այլք, գրում է gazeteduvar.com.tr կայքը։ Հայտնի է, որ ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված գործարարները մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու համար։ Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալման օրդերներ է ստացել ևս 9 գործարարի վերաբերյալ, նրանց հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը գտնվում է ԱՄՆ-ում:

Նմանատիպ նյութեր