211652_close_icon
views-count4601 դիտում article-date 18:01 19-07-2018

Քերեմ Դեմիրբայ. Օզիլը պարտավոր չէ երգել Գերմանիայի օրհներգը

«Հոֆենհայմի» կիսապաշտպան Քերեմ Դեմիրբայը աջակցության խոսքեր է ասել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հասցեին: «Երբ ամեն ինչ նորմալ է, ապա ոչ ոք ոչ մի բանի մասին չի խոսում: Բայց հենց ինչ որ բան այնպես չի գնում, ինձ թվում է, սխալ է առանձնացնել կոնկրետ խաղացողների: Մեսութը հպարտությամբ է կրում Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը, ինչպես և ես, ինչպես՝ մնացածները: Մեսութը պարտավոր չէ երգել ազգային օրհներգը: Ոչ թե նրա համար, որ նա գերմանական թուրք է, այլ որովհետև այդպես է որոշել: Այդ որոշումը պետք է հարգել, այդպես են անում նաև մյուս հավաքականի խաղացողները», ասել է Դեմիրբայը: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի մեկնարկից առաջ գերմանացի երկրպագուները սուլել էին Օզիլի հասցեին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ լուսանկարվելու և տակը մակագրելու համար. «Իմ նախագահը»: Բացի այդ, երկրպագուներին դուր չի գալիս նաև, որ Օզիլւ հավաքականի խաղերի առաջ չի կատարում ազգային օրհներգը:

Նմանատիպ նյութեր