211652_close_icon
views-count12241 դիտում article-date 16:47 19-07-2018

Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում շարունակվում է ավտոմեքենաների թալանը. այն կատարվում է հիմնականում կեսգիշերին

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Այդ օրը ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Տպագրիչների փողոցի 5/ա շենքի բակում կայանված Volkswagen Tuareg մակնիշի 59 CC 001 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները անհայտ անձը կամ անձինք գողացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի տարածքի սպասարկող օպերլիազորի գլխավորությամբ։ Պարզվել է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ Արարատ Անտոնյանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց՝ 33-ամյա Թինա Թ.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են ամուսնուն պատկանող, իրենց շենքի բակում կայանված Toyota Camry մակնիշի 88 ZՏ 888 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ահազանգի հետքերով ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանը մեկնել է, սակայն Թինա Թ.-ի ամուսին՝ 33-ամյա Կարեն Ք.-ն հրաժարվել է կատարվածի մասին հաղոդագրություն տալուց։ Գողության 2 փաստերով ոստիկանության կենտրոնական և Արաբկիրի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր