211652_close_icon
views-count5949 դիտում article-date 15:07 19-07-2018

Խորվաթիայի հավաքականից հեռացված Կալինիչը կստանա ԱԱ-2018-ի արծաթե մեդալը

Խորվաթական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Տոմիսլավ Պաչակը հայտնել է, որ խաղացողների և մարզչի որոշմամբ Խորվաթիայի հավաքականի հարձակվող Նիկոլա Կալինիչին կհանձնվի ԱԱ-2018-ի արծաթե մեդալ: «Ես գիտեմ, որ Նիկոլա Կալինիչը նույնպես կստանա մեդալը», հայտարարել է Պաչակը:: Նշենք, որ Կալինիչը ԱԱ-2018-ի խմբային փուլի մեկնարկային խաղում՝ Նիգերիայի հետ (2:0), հրաժարվել էր փոխարինման դուրս գալ, պատճառաբանելով մեջքի ցավերը: Դրանից հետո խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հարձակվողին հեռացրել էր թիմից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խորվաթիայի հավաքականի խաղացողները ինքնուրույն պետք է որոշեին, թե արդյոք Կալինիչը պետք է ստանա ԱԱ-2018-ի մեդալը:

Նմանատիպ նյութեր