211652_close_icon
views-count4528 դիտում article-date 11:26 19-07-2018

Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը համարում է անթույլատրելի և սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ու ՀՀ իշխանությունների: «Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի իշխանության: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության: Խնդիր է կա հասկանալու, թե ինչ ընթակարագերով պետք է այս միջադեպը քննարկվի: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքն արդյունավետ կլինի»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմակայանը Փանիկ համայնքում իրականացրել էր զորավարժություններ, որոնց վերաբերյալ համայնքի բնակչությունը չէր իրազեկվել։ Զորավարժությունները անհանգստություն էին պատճառել տեղի բնակչությանը, այնուհետև ռուսական կողմը պաշտոնապես ներողություն էր խնդրել և հավաստիացրել էր, որ այսուհետ առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Նմանատիպ նյութեր