211652_close_icon
views-count3411 դիտում article-date 11:13 19-07-2018

Քայքայումը կանխող օրակարգի հրամայականը. ԱՄՆ դեսպանի ահազանգը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրումների մասին հայտարարելը դեռ վաղ է, հու­լիսի 18-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, թե ներդրողներն այժմ հետևում են գործարար­ների նկատմամբ կառավարու­թյան քաղաքականությանը և ոչ միայն արտերկրի գործարարների նկատմամբ: Դեսպա­նը հիշատակել է նաև «Լիդիանի» խնդիրը՝ ասելով, թե ներդ­րողները հետևում են դրա զարգացմանը: Միացյալ Նա­հանգների դեսպանի հայտա­րարությունը բավական հստակ է և վկայում է այն մա­սին, որ Նահանգների համար դեռևս անորոշ է Հայաստանի նոր կառավարության տնտե­սական քաղաքականությունը: Այդ քաղաքականության անո­րոշության մասին խոսում են նաև շատ փորձագետներ: Միաժամանակ, օբյեկտիվո­րեն չափազանց բարդ է ամ­բողջապես կոռումպացված համակարգից արագորեն ան­ցում կատարել որակապես այլ տնտեսական քաղաքականու­թյան, քանի դեռ չեզոքացված չեն նախորդ համակարգի առանցքային սխեմաներն ու մեխանիզմները, որոնք հակա­ռակ դեպքում արգելակելու են որևէ տնտեսական քաղաքա­կանություն: Դեսպանի խոս­քում, սակայն, ուշագրավ է թե­րևս մի նրբերանգ: Դեռևս նա­խորդ կառավարության, նա­խորդ իշխանության գործունեության ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսն արել էր 8 միլի­արդ դոլարի ներդրումային նե­րուժի մասին հայտնի հայտա­րարությունը՝ կապված վերա­կանգնվող էներգետիկայի բնագավառի հետ: Այդ հայտա­րարությունը դարձավ մեծ աղմուկի պատճառ՝ ընկալվելով իբրև 8 միլիարդ դոլար ներդր­ման ԱՄՆ պատրաստակամություն-ուղերձ: Այդ հայտարա­րության «գերին» մի կողմից կառավարությունը, իշխանու­թյունը դարձան, մյուս կողմից՝ նաև դեսպան Միլսը: Բանն այն է, որ երբ նրան տրվեցին ավելի կոնկրետ հարցեր, նա հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարի ներուժը Հայաստանի կառավարության հաշվարկն է, իսկ դրա իրակա­նացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի էներգե­տիկ ռեգիոնալ շուկայի ազատականացում: Այլ կերպ ասած՝ դեսպանը դիվանագի­տորեն հանեց պատասխա­նատվությունը թե´ իր, թե´ միա­ժամանակ Հայաստանի կա­ռավարության վրայից, տեղափոխելով ռեգիոնալ դաշտ: Ըստ ամենայնի, դեսպան Միլսը, այսպես ասած, դաս է քաղել 8 միլիարդ դոլարի պատմությունից և այժմ, չնա­յած կառավարության, իշխա­նության փոփոխությանը, ձեռնպահ է մնում ներդրումնե­րի վերաբերյալ որևէ պատաս­խանատու հայտարարությու­նից: Սակայն դա, իհարկե, ավելի նախընտրելի է, քան հայտարարությունները, որոնց վերաբերյալ հետագայում չեն գտնվում համոզիչ ու վստահե­լի բացատրություններ՝ բացե­լով արդեն տեղեկատվաքաղաքական մանիպուլյացիա­ների դաշտ: Հայաստան-Արևմուտք հարաբերությունն այդ տեսանկյունից գտնվել է բա­վականին հաճախակի հար­վածների դաշտում, և կա խնդիր այդ հարցը դուրս բերել այդ դաշտից­»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր