211652_close_icon
views-count3179 դիտում article-date 10:49 19-07-2018

Ինչպես կհարթվի ՀՀ-ԵՄ դիվանագիտական «փոխհրաձգությունը»․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Կարծում եմ՝ Եվրամիության դիրքորոշ­ումը նման իրավիճակներում շատ պարզ կեր­պով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: Եվրամիու­թյունը բաց է քննարկումների համար: Բայց մինչ առաջարկները և կոնկրետ գործողու­թյունները ԵՄ-ն, չիմանալով նաև այս իշխա­նության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել, ուստի, կարծում եմ, որ առաջին հայտարարությունը ուղղված ԵՄ-ին, թյուրընկալում էր, կողմերը չէին հասկացել միմյանց: Ողջունում եմ, որ Կառավարությունը միանգամից կարողացավ արձագանքել և ասել, որ կլինեն առաջարկներ: Կարծում եմ՝ առաջարկների ներկայացումից հետո կսկսվի աշխատանք և ԵՄ-ի կողմից դիտարկում, թե ինչպիսի ծավալի աջակցություն կարող է տրամադրվել, քանի որ, որքան հասկանում եմ, խոսքը հավելյալ աջակցության մասին է, իսկ բոլոր ծրագրերն արդեն հաստատված են: Ուստի վերանայումների կարիք է առաջա­նալու, քանի որ այս կառավարությունը ցան­կանում է բարեփոխումներ իրականացնել և միջոցներ ներգրավել, որոնք դուրս են ՀՀ-ԵՄ համաձայնագրից»,- «168 ժամի» հետ զրույցում ասաց եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին: Նրա խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերություննե­րում ճգնաժամ չկա: «Աշխատանքային գոր­ծընթաց է, ԵՄ-ն այս ամենը հենց այդպես էլ ընկալում է, ու այս խոսակցությունների արդ­յունքում ԵՄ-ն ստացավ ուղերձ, որ կլինեն առաջարկներ, ուստի ԵՄ-ն կսպասի այդ առա­ջարկներին»,- ասաց Չարնեցկին: Սակայն, ըստ նրա, դժվար է ասել, թե ինչ ծավալի աջակցություն կարող է ԵՄ-ն տրամադրել Հա­յաստանին, քանի որ ԵՄ-ն շատ լուրջ է վերա­բերվում ֆինանսական աջակցության տրամադրման հարցերին ԵՄ-ի սուղ միջոցների պայմաններում: «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ ամենալավ լուծումը կգտնեն կողմե­րը»,- ասաց Չարնեցկին: Վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության տեսանկյունից մեծ դժվարությամբ է անցում կատարում մեկ այլ՝ ավելի ծախսատար փու­լի: Սա, նրա բնորոշմամբ, երկկողմ հանձնառություն է՝ ծավալուն բարեփոխումներ, նվիր­ված աշխատանք այդ աջակցության դիմաց: «Վրաստանը նման շատ տարբեր փուլերի միջով է անցել, այդ աշխատանքը վերջին տարիներին երբեք չի դադարել, չի դադարել նաև Վրաստանի շարունակական աշխատան­քը ԵՄ-ին ապացուցելու, որ Վրաստանն ար­ժանի աշխատանք է իրականացնում այս կամ այն աջակցությունը ստանալու համար: Ուս­տի, կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանություննե­րից ևս կպահանջվի այդ աշխատանքը հա­ջորդ փուլ տեղափոխել: Ժողովրդավարու­թյան անցումը երկար տքնաջան աշխատանք է, դա հասկանում են նաև ԵՄ-ում, հենց այդ պատճառով էլ ժամանակ են տալիս երկրներին խորապես գիտակցելու փոփոխություն­ները և հասնելու դրան: ԵՄ-ն այդքան պար­զունակ կառույց չէ, որ հեղափոխությունից, իշխանափոխությունից անմիջապես հետո նոր իշխանություններին գումարներ խոստա­նա, ԵՄ-ի հետ աշխատանքը դանդաղ է, երկա­րատև, բայց արդյունավետ, որին Հայաստա­նը պետք է պատրաստ լինի, միանգամից չի լինելու»,- պարզաբանեց Գոգոլաշվիլին: Նրա խոսքով՝ դրականն այն է, որ ՀՀ իշխա­նությունները մտադիր են բարեփոխումներ իրականացնել, որի համար ֆինանսական մի­ջոցների կարիք է լինելու: «Ուրախալի նորու­թյուն է, որ փաստորեն նրանք տրամադրված են անել ավելին, քան նախատեսում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերու­թյան համաձայնագիրը, որը մենք՝ փորձա­գետներս, որակում էինք որպես բավականին ընդգրկուն, ծավալուն և լավ փաստաթուղթ: Ավելիի հանձնառությունն ուրախացնում է հատկապես Վրաստանին, որը Հայաստանի հարևանն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սա­կայն, աջակցության մեծ աճ, առանց քաղա­քական հանձնառության, տրամաբանական չէ: Բայց հասկանալի է նաև, որ ԵՄ-ի ուղղու­թյամբ ավելի մեծ հավակնություններ Հայաս­տանի Հանրապետությունը հայտնել դեռ չի կարող, քանի որ կան միջազգային այլ պարտավորություններ ևս»,- ասաց Գոգոլաշվիլին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր