211652_close_icon
views-count22702 դիտում article-date 10:15 19-07-2018

ՔՊ-ն ունի Երևանի քաղաքապետի 4 թեկնածու. Արարատ Միրզոյանը նրանց մեջ չէ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է Երևանի քաղաքապետի հարցը, և կան մի քանի թեկնածուներ։ Այս մասին մեր թղթակից հետ զրույցում ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ «Թեկնածուներ կան, որոնցից մեկին կընտրի կուսակցության վարչությունը, և ընտրություններից հետո կհայտարարվի՝ ով է թեկնածու»,- նշեց է նա: Ճշտող հարցին՝ ձեր և Հայկ Մարությանի անունները նո՞ւյնպես այդ թեկնածուների շարքում են, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Այո, կան»։ Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էր նաև առաջին փոխվարչապետ, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանի անունը։ Ա. Սիմոնյանը, սակայն, նշել է, որ նրա անունը թեկնածուների ցանկում չկա։ Նա տեղեկացրել է, որ այժմ կա 4 թեկնածու, բայց դա դեռ վերջնական չէ: Հարցին, թե ՔՊ-ն առանձի՞ն է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թե՞ «Ելք» դաշինքով, նա պատասխանել է. «Դրա հետ կապված որոշում չկա, մենք որոշում ենք մեր թեկնածուին, ու եթե մենք «Ելքով» կգնանք, ապա կառաջարկենք մեր թեկնածուին ու կքննարկենք գործընկերների հետ։ Նրանք իրենց թեկնածուին կբերեն ու միասնական թեկնածու կընտրենք։ Եթե առանձին կգնանք, ապա այն թեկնածուն, որը կհաղթի, կլինի նաև մեր առաջին համարը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր