211652_close_icon
views-count8715 դիտում article-date 09:31 19-07-2018

Ժամանակավոր կասեցված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը, «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակով առկախված է գազալցակայաններ կառուցելու և շահագործելու թույլտվություն տալու գործընթացը: Բանն այն է, որ այս արգելքը գործում էր նաև Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, սակայն փաստորեն նոր իրողություն­ները ոչինչ չեն փոխել, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էլ դեռ որոշ ժամանակ գազալցակայաններ շահագործելու թույլտվություն չի տա: Մեր տեղեկություններով՝ պատճառը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է, ըստ որի՝ նոր քարտեզներ և նոր կանոնակարգեր են մշակվում: Իսկ այդ ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեն մերժում է անխտիր բոլորի՝ գազալցակայաններ կառուցելու թույլտվությունների մասին դիմումները: Հատկանշական է փաստը, որ այս գործելաոճը կա­րող է խանգարել տնտեսապես՝ հաշվի առնելով, որ նոր գազալցակայանները նոր աշխատատեղեր են, բյու­ջե՝ հարկային մեծ եկամուտներ, և այսպես շարունակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր