211652_close_icon
views-count5019 դիտում article-date 23:36 18-07-2018

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան

Թեհրանը դատական հայցով դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով միջուկային համաձայնագրի հարցում Վաշինգտոնի դիրքորոշումից: Այսպիսով իրանական կողմը ցանկանում է խուսափել վերացված պատժամիջոցների վերականգնումից։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4488053.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Իրանը դատական հայցով ընդդեմ Միացյալ Նահանգների դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ բողոքելով 2015 թվականի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո դադարեցրած պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի մտադրության դեմ: Թեհրանը պնդում է, որ պատժամիջոցները խախտում են 1955 թվականի երկկողմանի պայմանագիրը և պահանջում է գործի քննության ընթացքում ժամանակավորապես չկիրառել պատժամիջոցները: Սա Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ հայցադիմումի երկրորդ դեպքն է այն բանից հետո, երբ 2016 թվականին Իրանի միլիարդավոր ֆինանսական միջոցներ ժամանակավորապես ենթարկվեցին սառեցման: Հոկտեմբերին այս հարցով նախատեսված են լսումներ: Իրանական կողմը պնդում է, որ Թեհրանը հավատարիմ է օրենքի գերակայությանը այն դեպքում, երբ Վաշինգտոնը ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք իր միջազգային և դիվանագիտական պարտավորությունների հանդեպ: Փորձագիտական շրջանակների կարծիքով, Թեհրանը փորձում է հարցը տեղափոխել իրավական հարթություն: Ըստ վերլուծաբանների՝ Իրանին գոհացնում է Մոսկվայի աջակցությունը միջուկային համաձայնագրի հարցում, որի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինքիի գագաթաժողովի ժամանակ: Որոշ կարծիքների համաձայն Կրեմլը փորձում է օգտագործել Իրանի նկատմամբ ունեցած իր ազդեցությունը և ռուսական ուժերի ներկայությունը Սիրիայում Վաշինգտոնի հետ երկխոսության ընթացքում՝ փոխզիջումների հասնելու համար:

Նմանատիպ նյութեր